• English
  • Հայերեն
  • فارسي
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Իրան
    • Ընդհանուր ակնարկ
    • Օգտակար հղումներ
    • Այցելություն Իրան
    • Օրացույց
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար տեղեկատվություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Թեհրանի Հայոց Թեմ
    • Սպահանի Հայոց Թեմ
    • Ատրպատականի Հայոց Թեմ
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական ընդունելություն
  • Իրանական օրացույց
  • Օգտակար տեղեկատվություն
  • Armenia The Hidden Track
  • Visit Iran

Հայաստանի Հանրապետության դեսպանն այցելել է Թեհրանի բժշկական գիտությունների համալսարանի համալիր

30 հունիսի, 2024

Հունիսի 30-ին ԻԻՀ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը հանդիպել է Թեհրանի բժշկական գիտությունների համալսարանի (ԹԲԳՀ) նախագահ դոկտ. Հոսեյն Ղենաաթիի և ԹԲԳՀ-ի միջազգային հարաբերությունների գծով փոխնախագահ դոկտոր Մոհամմադ Հոսեյն Այաթիի հետ։

Այս հանդիպմանը ներկա էին նաև համալսարանի միջազգային կապերի տնօրեն դոկտոր Մոհամմադ Հոսեյն Նեկուֆարը, բուժքույրական և մանկաբարձության ֆակուլտետի միջազգային փոխնախագահ դոկտոր Արփի Մանուկյանը և ԹԲԳՀ-ի ու հայկական համալսարանների և գիտական կենտրոնների հետ համագործակցության գրասենյակի անդամ դոկտոր Մասումե Մաջիդին:

Հանդիպման առանցքում եղել են առողջապահական քաղաքականության ոլորտներում հայաստանյան բուհերի հետ համագործակցության և համատեղ դեղագործական գործարանների ու գիտելիքահեն ընկերությունների ստեղծման հարցերը։

Մինչ այս հանդիպումը դեսպանն այցելել է համալսարանի առաջադեմ և բարձր բժշկական տեխնոլոգիաների ու սարքավորումների գիտահետազոտական ինստիտուտ և առաջադեմ կլինիկական հմտությունների ուսուցման կենտրոն։

Թեհրանի բժշկական գիտությունների համալսարանը Իրանի բժշկական գիտությունների հնագույն ակադեմիական հաստատություններից մեկն է, հիմնադրվել է 1850 թվականին: Համալսարանն այժմ ունի ավելի քան 10 ֆակուլտետ բժշկության տարբեր ոլորտներում և հիվանդությունների, դեղագործական ու բժշկական սարքավորումների ոլորտում մոտ 20 գիտահետազոտական ինստիտուտ:

https://international.tums.ac.ir/news/%D8%A7%D8%B9%D9%84%D8%A7%D9%85-%D8%A2%D9%85%D8%A7%D8%AF%DA%AF%DB%8C-%D8%B1%D8%A6%DB%8C%D8%B3-%D8%AF%D8%A7%D9%86%D8%B4%DA%AF%D8%A7%D9%87-%D8%B9%D9%84%D9%88%D9%85-%D9%BE%D8%B2%D8%B4%DA%A9%DB%8C-%D8%AA%D9%87%D8%B1%D8%A7%D9%86-%D8%A8%D8%B1%D8%A7%DB%8C-%D9%87%D9%85%DA%A9%D8%A7%D8%B1%DB%8C%E2%80%8C%D9%87%D8%A7%DB%8C-%D8%A2%D9%85%D9%88%D8%B2%D8%B4%DB%8C%D8%8C-%D9%BE%DA%98%D9%88%D9%87%D8%B4%DB%8C-%D9%88-%D8%B3%DB%8C%D8%A7%D8%B3%D8%AA%E2%80%8C%DA%AF%D8%B0%D8%A7%D8%B1%DB%8C-%D8%AF%D8%B1-%D8%AD%D9%88%D8%B2%D9%87-%D8%B3%D9%84%D8%A7%D9%85%D8%AA-%D8%A8%D8%A7-%D8%AF%D8%A7%D9%86%D8%B4%DA%AF%D8%A7%D9%87%E2%80%8C%D9%87%D8%A7-%D9%88-%D9%85%D8%B1%D8%A7%DA%A9%D8%B2-%D8%B9%D9%84%D9%85%DB%8C-%D8%A7%D8%B1%D9%85%D9%86%D8%B3%D8%AA%D8%A7%D9%86/270145

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

32, Օսթադ Շահրիյար փող․, Ռազի փող․,
Ջոմհուրիյե էսլամի պող․, Թեհրան, Իրան
Հեռ․՝ +98 21 66704833

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: